Պրինտաքսի «Հերիք ու պլաստիկ եղավ» արշավը պլաստիկ տոպրակների դեմ
«Հերիք ու պլաստիկ եղավ» այսպես է կոչվում Պրինտաքսի նոր արշավը,
որը պայքար է պլաստիկ տոպրակների շատ օգտագործման դեմ:
Շուրջ 20 պոստերներ են ստեղծվել «Հերիք ու պլաստիկ եղավ» գրվածքով,
որը ցուցադրում է, թե ինչպես է պլաստիկը ազդում բուսական և կենդանական աշխարհի վրա:
1 տարվա ընթացքում աշխարհում արտադրվում է 1 տրիլիոն պլաստիկ տոպրակ,
որոնք բնության մեջ ոչնչանում են հազարամյակների ընթացքում:
Շատ կենդանիներ, ուտում են պլաստիկ տոպրակներ և դրա հետևանքով սկսում
են տառապել լուրջ առողջական խնդիրներից։ Քաղաքային միջավայրում կեղտաջրերը հավաքում
են պլաստիկ տոպրակները և դրանք լցնում կոյուղիները։ Օվկիանոսի ամեն քառակուսի մղոն
տարածքից հայտնաբերվել է 46 հազար պլաստիկ
տոպրակ:
Այս արշավը կարևոր նպատակ ունի վստահեցնում է «Պրինտաքս» ընկերության
տնօրեն՝ Արազ Բալագյոզյանը, հավելելով, որ բնության պահպանման գործընացում յուրաքանչյուրս
առանձնակի դեր ունենք և յուրաքանչյուրիս քայլը պետք է նպաստի առողջ բնության կայացմանը: Կտորե պայուսակները հրաշալի տարբերակ են պլաստիկ տոպրակներից հրաժարվելու համար,
որոնց արտադրությունը 2019 թվականից Պրինտաքսը մեծ թափով իրականացնում է:
Կտորե պայուսակների մեր ստեղծած դիզայնները ներգավում են երիտասարդական սեգմենտի կարևոր
հատվածին, ովքեր արժանի փռշտացողներ են իրենց շրջապատում և կարող են խթան հանդիսանալ
էկո պայուսակների լայն կիրառության համար: